հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Դավիթ Տոնոյանը պատերազմը կանխելու համար

Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Դավիթ Տոնոյանը պատերազմը կանխելու համար

Ի պաշտոնե իմ լիազորությունների շրջանակում ես իրականացրել եմ պաշտպանական քաղաքականության իրականացումը, դա բովանդակային ձեւակերպվում է մի քանի փաստաթղթերով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, անդրադառնալով այն հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկել պատերազմը կանխելու համար՝ ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Բայց այն փաստաթղթի վերաբերյալ, որի վերաբերյալ ես կարող եմ խոսել, իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված կառավարության երկու որոշումներն են 2018-ին եւ 2019-ին: Ընդ որում 2018-ի որոշումը կարելի է կոալիցիոն կառավարության ծրագիր կոչել, իսկ 2019-ի կառավարության ծրագիրը ունի նաեւ միջոցառումների ցանկ, որը կարող եմ ներկայացնել: 2019-2023 թթ կառավարության ծրագիրն ունի պաշտպանությանը վերաբերող մաս»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը որոշ հատվածներ կարդաց այդ մասից. «Զսպող ուժերի եւ միջոցների զարգացում, զորքերի մարտական կարողությունների  բարձրացում: Դա ներառում է՝ ավելացնել հրթիռային զորքերի եւ հրետանու կրակային եւ  հարվածային հնարավորությունները, ԶՈՒ-ն համալրել բազմագործուն ավիացիոն համալիրներով: Դա ՍՈՒ 30-ների մասին է, որի վերաբերյալ անընդհատ հարցեր են առաջանում, եւ ԱԹՍ-ներով: Բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը եւ կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը:

Բացի դրանից գոյություն ունի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիր, ԶՈՒ զարգացման ծրագիր, գոյություն ունի մշակվող, վերամշակվող անընդհատ թարմացվող ԶՈՒ կիրառման պլանը, եւ դրանից բխող փաստաթղթերի մեծ փաթեթ: Դա եղել է իմ որպես պաշտպանության նախարար գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը, եւ ես դա իրականացրել եմ»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: