երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՌՕ օդաչուները յուրացրել են Հայաստանի լեռներում ողջ մնալու դասընթացները

ՀՌՕ օդաչուները յուրացրել են Հայաստանի լեռներում ողջ մնալու դասընթացները

Հայաստանում տեղակայված ՀՌՕ Էրեբունու ռուսական ավիացիոն ռազմաբազայի օդաչուները յուրացրել են լեռնանտառային տեղանքում ողջ մնալու դասընթացները։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Օդաչուները մշակել են կապի, ազդանշանների համակարգի միջոցներով տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման հմտությունները և փրկարար օդանավերի համար տարհանման վայրերի մատնանշման եղանակները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Անձնակազմներն ուսումնասիրել են նաև լեռնանտառային տեղանքում տեղաշարժվելու, ձեռքի տակ եղած միջոցներով գիշերակացի վայրեր ստեղծելու, կրակ վառելու և սնունդ հայթայթելու ձևերը։ Վարժանքներին մասնակցել է Էրեբունու ավիաբազայի` Մի-8ՄՏՎ-5 տրանսպորտա-մարտական, ԿԱ-52 հարվածային ուղղաթիռների և ՄիԳ-29 կործանիչների թռիչքային անձնակազմը։

  • Կիսվել: