շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունք

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունք

Անձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման զորամասերից մեկում, հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ, անցկացվել է մասնագիտական պարապմունք, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հրետանավորները կատարելագործել են ռազմական տեխնիկայի մարտական վիճակի բերման, կրակի կառավարման, ինչպես նաև նշանակետերի հետախուզման մասնագիտական հմտությունները։

  • Կիսվել: