կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրաշք էր․ մեկ օրում հա՛մ իմացանք, որ զոհվել է, հա՛մ, որ սրտի զարկը վերականգնվել է․ ծնողները՝ Նարեկի մասին

Հրաշք էր․ մեկ օրում հա՛մ իմացանք, որ զոհվել է, հա՛մ, որ սրտի զարկը վերականգնվել է․ ծնողները՝ Նարեկի մասին

2023-ի սեպտեմբերի մեկը սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանի ընտանիքի համար նոր` հատուկ կարմիրով է նշվել՝ որպես ամենատարբերվող օր մյուս 365-ի մեջ․ ծնողները նույն օրը լուր առան նախ որդու զոհվելու, ապա՝ հրաշքով փրկվելու մասին։ 

Նարեկի հայրը՝ Կարեն Պողոսյանը, MediaHub.am-ի հետ զրույցում պատմում է, որ աշխատանքի է եղել, երբ կինը զանգել և ասել է՝ Վարդենիսում կրակում են, և որ 2 զոհ կա։

Եվ, ինչպես միշտ, այս անգամ էլ, կրակոցի անուն լսելն ու դեպի Վարդենի ճանապարհվելուն պատրաստվելը րոպեների հարց են եղել։

«Հասա տուն, հագնվեցի, իջա, որ մեքենան «խոդ» տամ, ընկերներս եկան, չթողեցին, որ իմ մեքենայով գնամ, իրենց հետ գնացի Վարդենիս։ Իրենք արդեն գիտեին, թե Նարեկը զոհվել ա», - պատմում է տղայի հայրը։

Թե ինչ արագությամբ են հասել Վարդենիս, նկարագրելի չէ։ 

«Մտել եմ զորամաս, բոլորը լուռ ինձ էին նայում, հետն էլ զարմացած էին, թե ինչ հանգիստ եմ։ Ում տեսնում, հարցնում էի՝ «Նարեկս ո՞ւր ա»։ Ոչ ոք չէր արձագանքում։ Հետո բարձրացա կամբատի մոտ, կողքին հոգևորականներ կային։ Հարցնում եմ, թե «տղաս՝ Պողոսյան Նարեկը, ո՞ւր ա»։ Էդ ժամանակ նոր ինձ ասել են՝ «երեխադ վերևում ա, զոհված ա»։ Գործողություններ ենք անում, որ երեխուն իջացնենք»,- ներկայացրեց Նարեկի հայրը։ 

Կարեն Պողսյանը մինչև հիմա չի կարողանում բառեր գտնել՝ նկարագրելու, թե ինչ է զգացել այդ պահին, երբ իրեն պատմել են, թե որդին զոհվել է վիրավոր երկու ընկերներին օգնության հասնելու ճանապարհին, և որ այժմ փորձում են  նրա ու ընկերների մարմինները իջեցնել։ Տարիներ թվացող մեկ ու կես ժամ ինքը ստիպված է եղել զորամասում սպասել՝ հասկանալու՝ որդու մարմինը կարողանո՞ւմ են իջեցնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: