հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հրապարակվել է տեսանյութ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանանց մարտական և կրակային պատրաստության դասընթացներից

Հրապարակվել է տեսանյութ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանանց մարտական և կրակային պատրաստության դասընթացներից

ՀՀ վարչապետի կնոջ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում կանանց մարտական եւ կրակային պատրաստության դասընթացներից:

Տեսանյութը՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրվված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։

Յոթ օրվա ընթացքում հավաքի մասնակից կանայք ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ սահմանված կարգով կրել համազգեստ, գիշերել զորամասում։ Հավաքների ընթացքում մասնակիցներն անցել են մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների և առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք, որոնց ընթացքում ԱՀ ՊԲ սպաները նրանց ուսուցանել են շարային վարժուձևերն առանց զենքի, հրաձգության նշանակությունն ու դաշտային կանոնները, զինվորի գործողությունները մարտի դաշտում, խրամատի, խրամուղու դիրքի կամ նշված տեղի զբաղեցումը, մարտի դաշում տեղաշարժը, մարտի դաշտում կրակային դիրքի փոխումը պաշտպանության ժամանակ, զինամթերքի տեղափոխումը հակառակորդի կրակի տակ։

  • Կիսվել: