երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրությունը

Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրությունը

 
2024 թվականի ընթացքում պաշտպանության նախարարությունն ստացել է տեղեկություն տրամադրելու 930 գրավոր հարցում՝ ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից:
 
Ստացված հարցումներից մերժվել են 29-ը՝ «Տեղեկատվության ազատության մասին», «Պետական գաղտնիքի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներով և ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի 16.05.2024 N797-L հրամանի համաձայն:
 
Հիշեցնենք, որ 2019 թվականին ստացվել է 233, 2020-ին՝ 328, 2021-ին՝ 769, 2022-ին՝ 682, 2023-ին՝ 775 գրավոր հարցում:

  • Կիսվել: