ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրապարակումը, թե իբր «մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր», ոչ մի կապ չունի իրականության հետ․ ՊՆ

Հրապարակումը, թե իբր «մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր», ոչ մի կապ չունի իրականության հետ․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հերքում մամուլում հրապարակված տեղեկությունը, թե իբր  «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»։ 

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»:

Այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: