հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հրապարակ». ՊՆ-ից պատրաստված են գալիս Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով

«Հրապարակ». ՊՆ-ից պատրաստված են գալիս Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամից հետաքրքրվեցինք, թե արդյոք տենդեցիոզ չե՞ն իրենք։ «Հանձնաժողովի նախագահը հատուկ պատրաստված հարցաշարով է գալիս, ինքն ավարտում է հարցերը հրավիրվածին, մնացածներս էլ մեր հերթին ենք հարցեր տալիս. կարող է եւ մի քիչ էլ տենդեցիոզ լինել»:

Ի՞նչ հարցեր եք տալիս։ «Զենք ունեի՞ք, երբ հրաման ստացաք հարձակվելու, լա՞վ եք հիշում, որ էդ ժամանակ ստացաք, սնունդն ինչպե՞ս Ի՞նչ են ասում։ «Առաջնագծի 3 սերժանտն էլ պատասխանել են, որ զենքն էլ, սնունդն էլ նորմալ են եղել։ Բայց էնպես չի, որ առանց պատրաստվելու են գալիս՝ հստակ պատասխաններից երեւում է, որ ՊՆ-ում նրանց պատրաստել են, որ ավելորդ բաներ չասեն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: