հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հրամկազմում և ԳՇ-ում սպասվում են պաշտոնանկություններ. աղբյուր

Հրամկազմում և ԳՇ-ում սպասվում են պաշտոնանկություններ. աղբյուր

Բանակում ստեղծված վիճակի և այսօր վարչապետի գլխավորությամբ ԳՇ հրամկազմի և ՊՆ ղեկավարության հետ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքնոերով՝ ՊՆ-ում և ԳՇ-ում սպասվում են պաշտոնանկություններ:

Ինչպես Infoport.am-ին հաղորդեցին պաշտպանական ոլորտում իր աղբյուրները՝ ԳՇ-ում սպասվում է վարչության պետերից մեկի պաշտոնանկությունը, ինչպես նաև՝ հրամկազմի երկրորդ-երրորդ օղակի պաշտոնյաների ազատում:

Նշենք, որ վերջին օրերին ԶՈւ-ում կտրուկ աճել է զոհերի քանակը, ինչը լուրջ դժգոհության տեղիք է տվել հասարակության շրջանում:

  • Կիսվել: