ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրամանատարական կազմի հետ աշխատանքով, ինչ-որ մարդկանց փոփոխությամբ պետք է լուծվի բանակում խաղաղ պայմաններում մահերի հարցը. Սիմոնյան

Հրամանատարական կազմի հետ աշխատանքով, ինչ-որ մարդկանց փոփոխությամբ պետք է լուծվի բանակում խաղաղ պայմաններում մահերի հարցը. Սիմոնյան

Դա քննարկումով չի լուծվում, դա պետք է կոնկրետ քայլերով լուծվի, ես չեմ կարող պատասպանել վարչապետի փոխարեն, ես վստահ եմ՝ գործողություններ են լինելու, փորձել արդարանալ, բան բացատրել, միշտ կարելի է, գործողություններ պետք է լինեն և կլիեն կտրուկ՝ բացառելու նման դեպքերը: Այս մասին այսօր ՔՊ գրասենյակից դուրս գալիս՝ Իմ քայլի նիստի ավարտից հետո,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում ողբերգական միջադեպերին:

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում բազմաթիվ նման դեպքեր են լինում, բայց մենք դրա իրավունքը չունենք: «Հրամանատարական կազմի հետ աշխատանքով պետք է արվի, ինչ-որ մարդկանց փոփոխությամբ, ամեն ինչ պիտի արվի, որ բացառվեն նման դեպքերը»,-ասաց նա:

Սիմոնյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպք առանձին է, ամեն դեպք ունի իր պատճառները, և դրանք հաճախ մեկը չեն լինում՝ առողջական, կանոնադրական հարաբերություններ, քրեական ենթամշակույթ և այլն. «Բայց հրամանատարական կազմը, հասարակությունը նաև դրանով պետք է զբաղվի, մենք պետք  է իմանանք, որ մեր զինվորներն իրենց պիտի զգան ապահով, ամենաապահով մարդը պետ է զգան, ամեն մահ, ցավով եմ ասում, ունի իր պատճառներն ու խնդիրները»:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե բանակում զոհերի թեմայով այսօր Իմ քայլի նիստին,  որին մասնակցել է նաև վարչապետը, քննարկում եղե՞լ է, թե ոչ՝ Սիմոնյանն ասաց, որ այսօր եղել է հարցուպատասխան, իսկ մնացածի հետ կապված՝ ինքը զերծ կմնա պատասխանելուց:

Նա անդրադարձավ նաև հայաստանցի-ղարաբաղցի տարանջատմանը և, պատասխանելով լագրողների դիտարկմանը, թե աում են՝  իբրև այդ թեման շահարկվում  է ներքաղաքական նպատակներով, նույն պատճառով շեշտվում է, թե Արցաում զոհվում են հայաստանցի զինվորներ, ասաց. «Բացառում եմ նման բան, ես ղարաբաղցի եմ էնքանով, որքանով երևանցի եմ, և լոռեցի եմ էնքանով, որքանով  երևանցի եմ, տենց բան չի կարող լյնել, խնդրում եմ ձեզ նման խոսակցությունների հետ կապված մեկնաբանություններից զերծ  մնալ, երեխաները մերն են, բոլորն իմ եղբայրներն ու երեխաներն են»:

  • Կիսվել: