ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրաչյա Անդրեասյանն ու Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

Հրաչյա Անդրեասյանն ու Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

Վարչապետ Փաշինյանի միջնորդության հիման վրա, նախագահը Հայրենիքի շքանշանով է պարգևատրել գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին և թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: