չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն պարունակող նյութերի տարածումից, Պաշտպանի, ՄԻՊ հաստատության թիրախավորումից և աշխատանքն արատավորող ցանկացած փորձից. հայտարարություն

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն պարունակող նյութերի տարածումից, Պաշտպանի, ՄԻՊ հաստատության թիրախավորումից և աշխատանքն արատավորող ցանկացած փորձից. հայտարարություն

Համացանցում տարածվում է տեսանյութ՝ «ՄԻՊ Անահիտ Մանասյանը ծառի տակ նստած երեկոն է վայելում» ուղեկցող գրառմամբ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտապանի աշխատակազմից.

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս պահին էլ աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է աշխատավայրում, ղեկավարում ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ պահին իրականացվող աշխատանքները, իսկ տեսանյութը նկարահանվել է ավելի վաղ` ՄԻՊ աշխատակազմի վարչական շենքի հարակից հատվածում: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն պարունակող նյութերի տարածումից, Պաշտպանի, ՄԻՊ հաստատության թիրախավորումից և աշխատանքն արատավորող ցանկացած փորձից: ՄԻՊ լիազորություններն այս պահին էլ իրականացվում են ռեսուրսների և ջանքերի առավելագույն ներդրմամբ` անկախ աշխատանքային և հանգստյան օրերից ու ժամերից։ Տարօրինակ է, որ նույն ջանասիրությամբ երբևէ չի տարածվում տեղեկատվություն Պաշտպանի և աշխատակազմի կողմից գիշերային ժամերին և հանգստյան օրերին իրականացվող աշխատանքների վերաբերյալ»։

  • Կիսվել: