երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հորդորում ենք չտարածել չճշտված, ոչ ստույգ, ապատեղեկատվություն հանդիսացող, հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումներ. ՀՀ ՊՆ

Հորդորում ենք չտարածել չճշտված, ոչ ստույգ, ապատեղեկատվություն հանդիսացող, հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումներ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ ԶԼՄ-ներին հորդորելով չտարածել չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումներ:

՛՛ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, եւս մեկ անգամ հորդորում ենք զինված ուժերի, առաջնագծի հետ որևէ առնչություն չունեցող, ինքնահռչակ «ռազմական փորձագետների» չճշտված, ոչ ստույգ և ապատեղեկատվություն հանդիսացող ու հանրության շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծող ֆեյսբուքյան գրառումները չտարածել:

Հարկ է այդօրինակ գրառումների իսկության վերաբերյալ համապատասխան ճշտումներ կատարել պաշտպանության նախարարության հետ:

Պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: