ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՕՊ պարապմունք՝ վարժասարքի կիրառմամբ

ՀՕՊ պարապմունք՝ վարժասարքի կիրառմամբ

1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զիծառայողները հուլիսի 21-ին անցկացրել են մասնագիտական տեսական պարապմունք` դյուրակիր զենիթահրթիռային համալիրի վարժասարքի կիրառմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Անձնակազմը հրահանգավորվել է վարժասարքից կրակի վարման կանոնների վերաբերյալ։ Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, կատարել առաջադրված խնդիրները և վարժասարքի կիրառմամբ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։

 

  • Կիսվել: