շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հնդկաստանը կարող է Հայաստանին BrahMos թևավոր հրթիռներ և Pralay բալիստիկ հրթիռներ մատակարարել. աղբյուր

Հնդկաստանը կարող է Հայաստանին BrahMos թևավոր հրթիռներ և Pralay բալիստիկ հրթիռներ մատակարարել. աղբյուր

Հնդկաստանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ Brahmos և Pralay թեւավոր հրթիռների հնարավոր վաճառքի շուրջ, տեղեկացնում է հնդկական Indian Defense Research Wing պորտալը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը։

Մասնավորապես նշվում է, որ Հնդկաստանը շահագրգռված է BrahMos գերձայնային թեւավոր հրթիռների և Pralay փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների մատակարարմամբ։

Bramhos-ը թևավոր հրթիռներ են՝ մինչև 300 կմ հեռահարությամբ: Այն օգտագործվում է ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային թիրախների դեմ։

Pralay-ը մարտավարական սպառազինություն է՝ մինչև 500 կմ հեռահարությամբ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հետ հնարավոր գործարքը զգալի քայլ կլինի Հայաստանի և Հնդկաստանի ռազմավարական գործընկերության շուրջ։

  • Կիսվել: