ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզը զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է․ Դավիթ Տոնոյան

«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզը զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է վարչապետի վերջին մամուլի ասուլիսում հնչած հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին։ Փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում։

 - Վերջին մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020թ. պատերազմի ընթացքում բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին: Պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը Ձեզ երբեւէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա:

- Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը եւ դրա քննարկումն անընդունելի են ինձ համար, քանի որ այն ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է:

Նաեւ չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որեւէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա:

Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը եւ սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաեւ նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը:

  • Կիսվել: