հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հիմա ընդդիմությունն այսօր ի՞ր դեմ հանդես եկավ, թե՞ հանձնաժողովի․ Սեյրան Օհանյանն ասում էր Խաչատուրովն է մեղավոր․ Քոչարյան

Հիմա ընդդիմությունն այսօր ի՞ր դեմ հանդես եկավ, թե՞ հանձնաժողովի․ Սեյրան Օհանյանն ասում էր Խաչատուրովն է մեղավոր․ Քոչարյան

Սեյրան Օհանյանը ճիշտ էր ասում, որ քառօրյա պատերազմի մասին ՊՆ-ում վերլուծություն է արվել, բայց էդ դեպքում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ի՞նչ էինք Սեյրան Օհանյանին 5 ժամ հանցաքննում, իրենց տված վերլուծությունը հերիք էր էլի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այնտեղ բոլորը մեղավոր էին, բացի իրենից: Երբ իրեն ասում էինք՝ բա դու ինչ ես արել որպես մինիստր՝ ասում էր Խաչատուրովն է մեղավոր: Էդպես հո չի՞ լինի: Հիմա ընդդիմությունն այսօր ի՞ր դեմ հանդես եկավ, թե՞ հանձնաժողովի: Դուք զգացի՞ք, որ չմասնակցելու որոշումն իրենք չեն կայացրել, ես զգացի»:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացության օրինակով այս հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքները նույնպես փակ չի մնա ու կհրապարակվի՝ Քոչարյանը պատասխանեց, որ նախ պետք է աշխատել, ապա, եթե արգելքներ լինեն՝ կհայցեն լրատվամիջոցների աջակցությունը:

«Ամեն դեպքում հիմա տարբերություն կա, ի տարբերություն ապրիլյան պատերազմի՝ այս դեպքում  1000-ավոր շահառուներ կան, հետևաբար, տեղեկացված լինելու խնդիրը շատ մեծ ծավալի մարդկանց է վերաբերելու: 1000-ավոր քրեական գործեր կան, բնականաբար, որպես տուժողների իրավահաջորդ շատերը ծանոթանալու են այն ծավալի ինֆորմացիայի հետ, որը քրեական գործերի ինչ-որ դրվագներում երևալու է»:

 

  • Կիսվել: