հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հիմա մեր բանակի հաջողությունները կհերքեն․ Արծրուն Հովհաննիսյան

Հիմա մեր բանակի հաջողությունները կհերքեն․ Արծրուն Հովհաննիսյան

Հիմա մեր բանակի հաջողությունները կհերքեն։ Այս մասին գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դա բնական է, Ափշերոնում ոչ սիրում են վատ լուրերը, ոչ էլ կարելի է սուլթանին անհանգստացնել վատ լուրերով։ Բայց ոչինչ, փաստերը կգան»,- գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան ստեփանյանը հայտնել էր, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։
Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։
Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։

  • Կիսվել: