հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված պարապմունքներ

ՀՀ ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված պարապմունքներ

Փետրվարի 10-ից 12-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
 
Բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել զենք-զինամթերքի պահպանման և օգտագործման, կապի միջոցների շահագործման, առաջին բուժօգնության ցուցաբերման ձևերն ու մեթոդները։
 
Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, ռազմական տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

  • Կիսվել: