ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մեկնել է ՌԴ` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020»-ին

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մեկնել է ՌԴ` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2020»-ին

Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցույթի նախապատրաստման ու անցկացման համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի նաև միջազգային մրցույթի կազմակերպչական կոմիտեի խորհրդի երկրորդ նիստին, գլխավոր մրցավարական կոլեգիայի խորհրդակցությանը, կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների և նոր մրցումների կանոնադրությունների քննարկմանը, ինչպես նաև խաղերի համակազմակերպիչ պետությունների զինված ուժերի խորհրդատվությանը:

  • Կիսվել: