ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԶՈւ-ն ներկայացնող թիմը «Տեր եւ տիկին» մրցաձևի 1-ին տեղում է

ՀՀ ԶՈւ-ն ներկայացնող թիմը «Տեր եւ տիկին» մրցաձևի 1-ին տեղում է

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր եւ տիկին» մրցաձեւը:

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, հավաքական թիմերի ներկայացուցիչները հանդես են եկել ազգային տարազներով, երաժշտական, պարային եւ ասմունքի տարբեր կատարումներով:

Մշակույթի գործիչներով համալրված հեղինակավոր ժյուրիի գնահատականների համադրումից հետո որոշվել է տվյալ մրցափուլի հաղթողը:

Առաջին տեղում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող թիմն է: Մեր մասնակիցներից Հայկ Հակոբյանը եւ Արմինե Գրիգորյանը անհատական հաշվարկով առաջատարներ են:

Որպես գրական-գեղարվեստական մրցաձեւի շարունակություն, մասնակիցները նաեւ բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

  • Կիսվել: