չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ ԶՈւ-ն էական առավելություն ունի ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ. Իոաննիսյանը վերադառնում է Վերին Շորժայից

ՀՀ ԶՈւ-ն էական առավելություն ունի ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ. Իոաննիսյանը վերադառնում է Վերին Շորժայից

Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛ ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը: 

՛՛Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդն տանելն էր։

Հորդորում եմ բոլորիդ վերականգնել այն աջակցությունը, որն ունեին մեր զորքերը պատերազմի ժամանակ։

Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք, որ մենք իր մասին հոգում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում։ Հենց այդ զինվորն է այժմ ապահովում մեր անվտանգությունը և ոչ ՀԱՊԿ-երը։

Հ.Գ. Ով այնտեղ հարազատ զինվոր ունի, թող իմանա, որ զորքի տրամադրությունը բարձր է՛՛։

Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը

 

 

 

  • Կիսվել: