հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը

 ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 4-ին ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը:

Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

  • Կիսվել: