չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության ծրագրերը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության ծրագրերը

Ապրիլի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի ուղեկցությամբ:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:

 

 

  • Կիսվել: