երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է հակառակորդի զինված ուժերի թե՛ ցամաքային, թե՛ օդային զորատեսակների սադրանքներին. սահմանային իրավիճակի ամփոփում՝ ժամը 21:30-ի դրությամբ

ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է հակառակորդի զինված ուժերի թե՛ ցամաքային, թե՛ օդային զորատեսակների սադրանքներին. սահմանային իրավիճակի ամփոփում՝ ժամը 21:30-ի դրությամբ

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է սահմանային իրավիճակի ամփոփումը՝ ժամը 21:30-ի դրությամբ:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել:

Ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական:

Մոտավորապես 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ: Գրեթե լիովին պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը բարձր մարտունակություն ունեն, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին։

ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է հակառակորդի զինված ուժերի թե՛ ցամաքային, թե՛ օդային զորատեսակների սադրանքներին, ինչպես անհրաժեշտ հակահարված տալ, այնպես էլ տեսնում է բոլոր շարժերն ու գործողությունները՛՛։

 
 
 

  • Կիսվել: