չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել․ ՊՆ-ն հերքում է

ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել․ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտում է ՊՆ մամուլի խոսակ Շուշան Ստեփանյանը։

«Այսպիով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»,- նշում է խոսնակը։

Հիշեցնենք՝ այս  գիշեր՝ 03։40-ի սահմաններրում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ,  սակայն թեժ մարտերի արդյունքում հետ է շպրտվել։ Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ մարտերը թուլացել են։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

 
 

  • Կիսվել: