ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին ու դեսպանության ռազմական կցորդին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին ու դեսպանության ռազմական կցորդին

Հուլիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա պլաններն ու զարգացման վերաբերյալ այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: