ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հյուրընկալել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան:

Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման և զարգացման հարցեր, մասնավորապես, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում: Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան հայ գործընկերոջը ծանոթացրել է վրացական բանակի բարեփոխումներին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Հերոսների հրապարակում գտնվող հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել՝ հարգանքի տուրք մատուցել զոհված հերոսների հիշատակին:

Երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի ԶՈՒ պատվիրակության անդամները կայցելեն Կրծանիսիում ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների և գնահատման միասնական  (JTEC) կենտրոն:

  • Կիսվել: