ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ 3-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանու ճամբարային հավաքները

ՀՀ ԶՈՒ 3-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանու ճամբարային հավաքները

Մայիսի 13-ին 3-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանու ճամբարային հավաքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրետանային և ականանետային ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են վրանային ավաններ:

Ստուգվել են մարտի ընթացքում հրետանավորների փոխհամաձայնեցված գործելու հմտությունները, հրամանատարական կազմի արագ որոշումներ կայացնելու կարողությունները: 

  • Կիսվել: