հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահե Հարությունյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին գրում է Tert.am-ը։ 

Վահե Հարությունյանը ՀՀ զինվորական դատախազ էր նշանակվել 2017–ի մարտին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15–ին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, նրան կփոխարինի Աննա Վարդապետյանը։

  • Կիսվել: