ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ զինված ուժերը ժամանակակից զենքով համալրելու ամբողջական ծրագրեր կան. Բորդյուժա

ՀՀ զինված ուժերը ժամանակակից զենքով համալրելու ամբողջական ծրագրեր կան. Բորդյուժա

Հայաստանին օգնություն տրամադրելու ամբողջական ծրագրեր գոյություն ունեն՝ ՀԱՊԿ շրջանակում երկրի բանակը ժամանակակից սպառազինմամբ և ռազմական տեխնիկայով համալրելու միջոցով:  Այս մասին այսօր Երեւան-Մոսկվա հեռակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Վերջինս հիշեցրել է, որ ռազմական տեխնիկայի շատ տեսակներ, որոնք առկա են հայկական բանակի զինանոցում, Ռուսաստանի կողմից տրամադրվել են որպես անհատույց օգնություն կամ գնվել են արտոնյալ ներռուսաստանյան գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով:

Բորդյուժայի կարծիքով՝ 2021 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ընդունած ծրագիրը նախատեսում է, որ կազմակերպության պետությունները համամասնորեն ապահովեն իրենց Զինված ուժերը և այլ ուժային կառույցները նմանօրինակ սպառազինմամբ, մեկ մակարդակ ունեցող համակարգերով:  

  • Կիսվել: