ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ ՊՆ

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ ՊՆ

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել»,- գրել է ֆեյսբուքում ՊՆ խոսնակը  և լրատվամիջոցներին հորդորել նյութը վերնագրելիս լինել բարեխիղճ և նշել, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում:

«Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ, այսօրվա դրությամբ, ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական»,- գրել է Ստեփանյանը։

  • Կիսվել: