երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցույթներ՝ ՊՆ վարչական համալիրի կին զինծառայողների մասնակցությամբ

ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցույթներ՝ ՊՆ վարչական համալիրի կին զինծառայողների մասնակցությամբ

Կանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում անցկացվել են մարզական մրցույթներ՝ ՊՆ վարչական համալիրի կին զինծառայողների մասնակցությամբ:

100 և 1000 մետր վազքի, հրաձգության, սեղանի թենիսի և էստաֆետայի մրցույթներում լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը:

ԳՇ պետի տեղակալը բարձր է գնահատել կանանց ներգրավվածությունը ՀՀ զինված ուժերում, նրանց ֆիզիկական պատրաստվածության ամրապնդումը՝ միաժամանակ վստահեցնելով, որ պաշտպանության նախարարության ղեկավար կազմը կարևորում է կանանց ներկայությունը զինված ուժերի տարբեր զորատեսակներում:

  • Կիսվել: