ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ զինված ուժերի զորամասերում մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ

ՀՀ զինված ուժերի զորամասերում մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ

Օգոստոսի 16-ին ՀՀ զինված ուժերի զորամասերում մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։  

Պարապմունքների մեկնարկին զորամասերում անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների բերման ընթացքում անձնակազմի գործողությունները։

Մարտավարաշարային պարապմունքների անցկացումը միտված է ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման և տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգի հստակեցմանը, մարտական խնդիրների կատարման նախապատրաստական գործողությունների կատարելագործմանը։

  • Կիսվել: