ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն ունի ղեկավար. փոխնախարար

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն ունի ղեկավար. փոխնախարար

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն ունի ղեկավար, որովհետեւ պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի վրա, ով երկարամյա ծռայության փորձ ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Զինվորական բոլոր բարձր պաշտոններում աշխատել է, տիրապետում է բանակին: Պաշտպանության նախարարը ԱԺ-ում տվեց հստակ իր գնահատականը, վստահ եմ, որ զինված ուժերը կունենա ղեկավար: Ես անընդհատ փորձում եմ ձեզ բերել այնպիսի դաշտ, որ այնպիսի հարցեր չտաք, որոնք կարող են վնաս տալ մեզ եւ ձեզ»,- նշեց Սարգսյանը:

  • Կիսվել: