հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ․ Վայոց ձորի մարզպետարան

Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ․ Վայոց ձորի մարզպետարան

Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։

«ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: