կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ում սպայական համալսարան ու սպայական ավագ դպրոց ունենալը մտել է իրականացման փուլ. կտեղակայվի Ակադեմիական քաղաքում․ Փաշինյան

ՀՀ-ում սպայական համալսարան ու սպայական ավագ դպրոց ունենալը մտել է իրականացման փուլ. կտեղակայվի Ակադեմիական քաղաքում․ Փաշինյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին կարևոր լուր է հայտնել. կառավարության այսօրվա նիստում վարչապետը կիսվեց նորությունով։

«Մեր դիտարկմամբ՝ այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կունենանք դիմորդների բավականին մեծ թիվ, իհարկե, թվեր չենք հրապարակի, բայց զգալի աճ ունենք»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ սա կապված է նրանով, որ ռազմական համալսարան ընդունված, ավարտած ու ծառայության անցած սպաները ծառայության  անցնելու պահին կստանան բնակարան։

«Դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն չեն ունենա, ենթադրաբար, բնակարանները կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք, եթե ծառայում են Սյունիքում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ ու իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել։  Այսինքն՝ ստանում են արդեն կրկնապատկված աշխատավարձ ու բնակարանի վարձակալությունից ստացած եկամուտ»,- նշեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե կառավարության ծրագրում է սպայական համալսարան ու սպայական ավագ դպրոց ունենալը, որը կտեղակայվի Ակադեմիական քաղաքում։

«Ծրագիրն արդեն մտել է իրականացման  փուլ, առաջիկայում կունենանք գլխավոր հատակագիծը, կսկսենք նախագծերը փուլ-փուլ իրականացնել»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: