երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ-ում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգը կառավարման կետերի տեղակայման վարժանք կանցկացնի

ՀՀ-ում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգը կառավարման կետերի տեղակայման վարժանք կանցկացնի

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանում տեղի կունենա դաշտային կառավարման կետերի տեղակայման և ենթակա ստորաբաժանումների հետ կայուն կապի ապահովման վարժանք: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զինծառայողները կկատարեն շարժական կառավարման կետերի, տեսակոնֆերանսի կառավարման կետերի և հատուկ սարքավորումների տեղակայման խնդիրները:
 
Անձնակազմը նաև կստուգի հաստատված կապի հուսալիությունն և անխափանությունը, ինչպես նաև կոմուտացիոն սարքավորումների աշխատանքը։
Բացի այդ, ՀՌՕ զինծառայողները կմշակեն տեղակայված դաշտային կառավարման կետերի պահպանության և պաշտպանության խնդիրները:
 
Դաշտային կառավարման կետերի տեղակայման, ինչպես նաև դրանք կայուն, անխափան կապով ապահովելու վարժանքները կանցկացվեն Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում` ուսուցման նոր շրջանի մեկնարկի նախաշեմին:

  • Կիսվել: