շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը դեկտեմբերի 24-ին  այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

ՌԴ դեսպանը ծանոթացել է համալսարանի ծրագրերին, առարկաների դասավանդմանը, հանդիպումներ է ունեցել սպա-ունկնդիրների հետ և պատասխանել նրանց հարցերին: ՊԱՀՀ-ի ղեկավարության հետ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հետագա փոխգործակցության ուղղություններն ու հեռանկարները:

  • Կիսվել: