ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ում ՀՌՕ ռազմակայանի մասնագետները մշակել են գործողությունները արտակարգ իրավիճակներում

ՀՀ-ում ՀՌՕ ռազմակայանի մասնագետները մշակել են գործողությունները արտակարգ իրավիճակներում

 Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի կոմունալ-շահագործման ծառայության աշխատակիցները զորամիավորման կայազորներում մասնակցել են պլանային հակավթարային վարժանքին:
Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
«Կոմունալ ծառայության անձնակազմը մշակել է դիսպետչերների ու վթարային-վերանորոգման բրիգադների անձնակազմի գործողությունները վթարային կամ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում, ստուգվել է նաև հերթապահ հերթափոխերի ու հատուկ հակավթարային բրիգադների պատրաստվածությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
 
Վերապատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կոմունալ շահագործման ծառայության հսկիչ-դիսպետչերական բաժանմունքների մասնագետների աշխատանքին՝ արտակարգ պատահարների (իրավիճակների) մասին տեղեկատվություն ստանալու ժամանակ և հակահրդեհային թիմի և հակավթարային բրիգադի հետ նրանց փոխգործակցությանը:

  • Կիսվել: