չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին և ներկայացուցիչներին ՊՆ-ում ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին և ներկայացուցիչներին ՊՆ-ում ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։ Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ճեպազրույցի ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։

Նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար։

 

  • Կիսվել: