հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միրզոյանի ելույթի ժամանակ հայտնի էր 12 գերիների մասին, հետո ՊՆ-ն հայտնեց՝ գերիները 13-ն են. ԱԳՆ խոսնակ

Միրզոյանի ելույթի ժամանակ հայտնի էր 12 գերիների մասին, հետո ՊՆ-ն հայտնեց՝ գերիները 13-ն են. ԱԳՆ խոսնակ

Տեղեկացնեմ, որ նախարար Միրզոյանի ելույթի ժամանակ դեռևս հայտնի էր հայկական կողմից 12 գերիների մասին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանի ելույթին:

«Հետագայում Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ գերեվարված հայ զինծառայողների թիվը 13-ն է»,- գրել է Հունանյանը:

Նշենք, որ նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Հանդիպման ընթացքում իր ելույթում Արարատ Միրզոյանը, մասնավորապես, նշել է․

«Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, և ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ»։

  • Կիսվել: