հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ սուվերեն տարածքի այն հատվածում, որտեղ ներխուժել է ադրբեջանական ԶՈւ-ն, դուրսբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Միրզոյան

ՀՀ սուվերեն տարածքի այն հատվածում, որտեղ ներխուժել է ադրբեջանական ԶՈւ-ն, դուրսբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. Միրզոյան

Ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի սուվերեն տարածքում խորացման կամ սուվերեն տարածք ներթափանցման փորձերի կանխման համար գործադրված են ՀԱՊԿ և երկկողմ այլ մեխանիզմներ, քան անմիջապես զինվորական միջամտությունն է: Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե քայլեր իրականացվե՞լ են ադրբեջանական ԶՈւ-ի՝ Հայաստան ներխուժումը կասեցնելու, նրանց ՀՀ-ի տարածքից դուրս շպրտելու ուղղությամբ:

՛՛Այն հատվածում, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, դուրսբերման ուղղությամբ աշխատանքներ տարվում են՛՛,-վստահեցրեց Միրզոյանը:

  • Կիսվել: