շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի վրա է. Փաշինյան

ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի վրա է. Փաշինյան

Հայաստանում ռազբարդյունական համալիրը նոր մակարդակի վրա է դուրս գալիս: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ մասին է վկայում Հայաստանում արտադրված մի նմուշ, որը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից արտադրվել է մեր երկրում:

՛՛Մենք պայմանավորվեցինք, այդ արտադրանքի վրա պետպատվեր իջեցրեցինք և պայմանավորվեցինք դա արտահանել միջազգային շուկա՛՛,-ասաց Փաշինյանը:

 ՛՛Իմիջիայլոց, դա արդեն փորձարկված նմուշ է: Զինված ուժերը հաստատեցին, որ դա անչափ եֆեկտիվ միջոց է՛՛,-հավաստիացրեց վարչապետը:

  • Կիսվել: