ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին

ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին

Դեկտեմբերի 3-ից 5-ը ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները մասնակցել են ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության փորձագիտական խմբի՝ տեղեկատվական և հոգեբանական գործողությունների վերաբերյալ դասընթացին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Դասընթացի շրջանակում ներկայացվել են ռազմավարական հաղորդակցության սկզբունքները, տեղեկատվական-հոգեբանական գործողությունների գործիքակազմն ու ազդեցությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այս ոլորտում: Անցկացվել են գործնական պարապմունքներ ու խմբային քննարկումներ:

  • Կիսվել: