հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ վաշտից զինվոր է ինքնակամ հեռացել, 15 օր է՝ չեն կարողանում գտնել. factor.am

ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ վաշտից զինվոր է ինքնակամ հեռացել, 15 օր է՝ չեն կարողանում գտնել. factor.am

Factor.am-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ զինվոր է ինքնակամ հեռացել: Մեր տեղեկություններով զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։

Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ, զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի: Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս, սակայն, ասաց, որ դեպքի մասին տեղեկություններ չունի, խոստացավ իրավիճակը պարզաբանել մեկ ժամից: Թեմայի շուրջ որեւէ տեղեկություն չփոխանցեց նաեւ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը: Նա առաջարկեց տեղեկություն ստանալ ՊՆ մամուլի խոսնակից՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տեղեկությունները:

Հ․ Գ․ Զինվորի անունը եւ զորամասի համարը չենք հրապարակում՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ 19․ 40 ՊՆ-ից դեպքի վերաբերյալ այդպես էլ չհաջողվեց պարզաբանում ստանալ։ Արծրուն Հովհաննիսյանը, ով խոստացավ կատարվածի վերաբերյալ մեկ ժամ անց պարզաբանում տալ, հաջորդող երեք ժամերին այդպես էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները։

  • Կիսվել: