ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 28 տարեկան է

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 28 տարեկան է

Մայիսի 5-ը զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շնորհավորել է անձնակազմին և մաղթել խաղաղ ծառայություն:

Մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և հերթական զինվորական կոչումներով: Ծաղիկներ են խոնարհվել ՌՈ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը, զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանը:

 

 

  • Կիսվել: