հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կարեն Բրուտյանը և Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Կարեն Բրուտյանը և Հնդկաստանի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:
 
Այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։
 
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

  • Կիսվել: