շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 ՀՀ ՊՆ պարզաբանումը՝ լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

ՀՀ ՊՆ պարզաբանումը՝ լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Ապրիլի 3-ին մի շարք կայքեր հրապարակել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանի՝ զորատեսակների կիրառման առումով սահմանափակ կոմպետենտությամբ խիստ սուբյեկտիվ շեշտադրումներով բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ նշված է. ՛՛ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելնելով ընթացող նախաքննությանը չվնասելու հանգամանքից, ինչպես նաև հաշվի առնելով նամակի կասկածելի ծագումը, նպատակահարմար չի համարում մեկնաբանել վերոնշյալը։

Բացի այդ, առկա են Վ․ Ավետիսյանի առողջական խնդիրները մատնանշող փաստաթղթային անհերքելի հիմնավորումներ, որոնք ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հրապարկել նրա գրավոր համաձայնության դեպքում։

Համոզված ենք, որ կիրականացվի գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՛՛։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱՆ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում պահվող, գնդապետ Վահան Ավետիսյանը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

  • Կիսվել: