ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն թուրքական F-16-ների մասին

ՀՀ ՊՆ-ն թուրքական F-16-ների մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված  այն տեղեկությունը, թե  թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Հայաստանի սահմանին՝ Երևանից 56 կիլոմետր հեռավորության վրա:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի տարածած հաղորդագրությունում նշվում է. .

«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։

Հիշեցնենք, որ ըստ avia.pro կայքի, թուրքական կողմը հերթական շատ վտանգավոր սադրանքն է սանձազերծել՝ իր F-16 կործանիչներն ուղղելով դեպի Երեւան։

«Առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռներ ուղղություն են բռնել դեպի Երևան և մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի ՌՕՈՒ-ի սպառազինության մեջ գտնվող ավիացիոն հրթիռների խոցման շառավիղն է, շրջադարձ են կատարել և վերադարձել հռետ: Ակնհայտ է, որ դրանով իսկ գործարկվել է Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ հարված հասցնելու սցենարը»,- գրում է կայքը:

  • Կիսվել: